Gwoog Gastro Yard
Գաստրո տան գաղափարը ծնվել է 2019 թ.՝ ՌԴ-ն ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրին ծանոթանալուց հետո: Այն կյանքի են կոչել ամուսիններ Համլետ և Էլիզա Գևորգյանները: Վայր, որտեղ դեռ մուտքից զգացվող ծիրանով ու չամչով պատրաստված չրապուրի զգլխիչ հոտը հասցնում է մանկության չմոռացվող բույրերի աշխարհ: Գվուգի փոքրիկ, բայց հարմարավետ սրահում տիրում է յուրօրինակ ընտանեկան ջերմություն: