Myler
«Մայլեռ» համալիրը նախագծվում է որպես լեռնային հանգստավայր Հայաստանի Հանրապետության Ապարանի շրջանում: Հանգստավայրը հասանելի կլինի զբոսաշրջիկներին տարվա բոլոր եղանակներին:
Բարձրակարգ լեռնադահուկային հանգստավայր կառուցելու նպատակով հետազոտական և նախագծային աշխատանքները սկսվել են դեռևս 2016 թվականին: Հանգստավայրի նախագծումը վստահվել է կանադական «Էկոսայն» ընկերությանը, որը լեռնադահուկային հանգստավայրերի նախագծման ոլորտի առաջատար ընկերություններից է։