Պորտֆոլիո

Papanino House

Համեղ կայք Papanino House-ի՝ Դիլիջանի ամենաֆանտաստիկ ռեստորանի համար, որը ստեղծվել է մեր լավ ընկերների՝ Տիգրան և Անահիտ հրաշալի զույգի ջանքերով: Ռեստորանն իրենից ներկայացնում է դիլիջանյան կոլորիտով երկհարկանի տուն` իր բացօթյա այգով ու տաղավարով: Առաջին հարկից կարող եք ձեռք բերել տեղի հրուշակագործների կողմից պատրաստվող խմորեղեններն ու պատվիրել ցանկացած տիպի թեմատիկ տորթեր: Իսկ երկրորդ հարկում և բացօթյա այգում գործում է ռեստորանը, որն իր լայն դռներն է բացել ինչպես արտասահմանցի զբոսաշրջիկների առաջ, այնպես էլ տեղացիների, քանի որ ռեստորանում մատուցվում են ինչպես ավանդական հայկական ուտեստներ` նոր մատուցմամբ, այնպես էլ համաշխարհային խոհանոցի սիրված ուտեստներ:

ՏԵՍՆԵԼ ԿԱՅՔԸ:
Papanino House
Date:

Մենք ստեղծում ենք կայքեր և առցանց խանութներ, որոնք լավագույնս արտացոլում են ձեր ընկերության գաղափարախոսությունը: Մենք կօգնենք ձեր բիզնեսին վստահ քայլերով մուտք գործել թվային աշխարհ: